Զարուհի Փոստանջյանին Երևանի ավագանու մանդատից զրկելու որոշման նախագիծը չընդունվեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում քննարկվել է Երևան քաղաքի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգային հարցի վերաբերյալ զեկուցում է ներկայացրել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Նա նշել է, որ ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը նստաշրջանի ընթացքում բացակայել է բոլոր 42 քվեարկություններից՝ ներկա չգտնվելով ոչ հանձնաժողովի, ոչ ավագանու նիստերին։

Արտահերթ նիստում ներկա ավագանու անդամներից 32-ը կողմ, իսկ 2-ը դեմ են քվեարկել Փոստանջյանին ավագանու մանդատից զրկելու որոշման նախագծին, որի արդյունքում այն չի ընդունվել, քանի որ որոշումն անցկացնելու համար անհրաժեշտ էր 33 ձայն։

Մինչ այս՝ Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու անդամների քվեարկությամբ վաղաժամկետ դադարեցվել են Հայկ Մարությանի, Սոնա Աղեկյանի լիազորությունները, իսկ Գևորգ Ստեփանյանին ավագանու մանդատից զրկելու նախագիծը չի ընդունվել։

Ավագանու անդամների լիազորությունների դադարեցման համար բոլոր դեպքերում հիմք են ընդունվել Երևան քաղաքի ՏԻՄ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի Երևանի ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։

Հայերեն English

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը