Կրեմլը հաստատել է, որ Կառլսոնը հարցազրույց է վերցրել Պուտինից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հետ և հարցազրույց տվել նրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դա հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո՛, ես դա հաստատում եմ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ տեղյակ չէ, թե երբ է հարցազրույցը հրապարակվելու։ Պեսկովը նաև անդրադարձել է համացանցում տարածված որոշ հրապարակումների, որոնք, իբրև թե, հարցազրույցից հատվածներ են։ Նա նշել է, որ դրանք «բացարձակ կեղծիք են»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Թաքեր Կառլսոնը X սոցիալական հարթակում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի պայմանավորվածություն ունի։ Կառլսոնը հայտնել էր, որ հարցազրույցը կցուցադրվի իր Tucker Carlson կայքում, ինչպես նաև X սոցիալական հարթակում, որի սեփականատեր Իլոն Մասկը «խոստացել է չարգելափակել» տեսանյութը։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ