Արդարադատության միջազգային դատարանը նոր նախագահ ունի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 6-ին նոր նախագահ է ընտրել դատավոր Նավաֆ Սալամին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունը։

Լիբանանցի դատավոր Նավաֆ Սալամն ընտրվել է 3 տարի ժամկետով։ Նա Արդարադատության միջազգային դատարանի անդամ է եղել 2018 թ․ փետրվարի 6-ից։ Մինչ այդ նա 10 տարի եղել է ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչը։

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է, որը ստեղծվել է 1945 թվականի հունիսին և սկսել է իր գործունեությունը 1946 թվականի ապրիլին։ Դատարանը կազմված է 15 դատավորից, որոնք ընտրվում են ինը տարի ժամկետով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Դատարանի նստավայրը Հաագայի Խաղաղության պալատն է։ Դատարանը միջազգային իրավունքին համապատասխան կարգավորում է պետությունների կողմից իրեն ներկայացված իրավական վեճերը, ինչպես նաև խորհրդատվական կարծիքներ է տրամադրում իրավական հարցերի շուրջ, որոնք փոխանցվում են ՄԱԿ-ի համապատասխան լիազորված մարմինների և գործակալությունների կողմից:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ