Հութիները 6 հրթիռ են արձակել առևտրային նավերի ուղղությամբ Կարմիր ծովում և Ադենի ծոցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում գործող հութիական ուժերը փետրվարի 6-ին վեց հրթիռ են արձակել Կարմիր ծովի հարավում և Ադենի ծոցում նավարկող առևտրային նավերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

«Փետրվարի 6-ին՝ (արաբական ստանդարտ ժամանակով) մոտավորապես 1:45-ից 16:30-ն ընկած հատվածում, Իրանի աջակցությունը վայելող հութի զինյալները Եմենի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից 6 հականավային բալիստիկ հրթիռ են արձակել դեպի Կարմիր ծովի հարավ և Ադենի ծոց», - նշվում է հրամանատարության՝ X հարթակում տարածած հայտարարության մեջ:

Հրամանատարությունը հավելում է, որ հրթիռներն արձակվել են Հունաստանին և Մեծ Բրիտանիային պատկանող Star Nasia և Morning Tide նավերի ուղղությամբ: Հաղորդվում է, որ նավերը, կրելով ոչ էական վնաս, կարողացել են շարունակել նավարկությունը և բարեհաջող հասնել իրենց նախանշված վայրը:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների ընթացքում հութիները թիրախավորում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ ի աջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը վերջին շաբաթներին բազմիցս հարվածել են Եմենում հութիների տարբեր օբյեկտների, սակայն այս հարձակումները չեն կարողացել վերջ դնել Կարմիր ծովում խմբավորման հարձակումներին։

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ