Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 4-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Բաղդատի շրջանի Ներգեեթի գյուղում փրկարարները ևս մեկ դի են հայտնաբերել սողանքի գոտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։

Նա նշել է, որ անհետ կորած անձանց որոնողափրկարարական միջոցառումները շարունակվում են։

«Այս պահի դրությամբ ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է չորս մարդու դի։ Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում հինգ անհետ կորածներին գտնելու համար։ Աշխատանքներին ներգրավված են ավելի քան 200 հրշեջ-փրկարարներ և կինոլոգների խումբը։ Մոբիլիզացվել է լրացուցիչ տեխնիկա, և մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատել, մինչև չգտնենք մյուսների մարմինները։ Հավանաբար, մինչև օրվա վերջը կավարտենք աշխատանքը», - Մգեբրիշվիլիի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի մասին։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մեկ քաղաքացի փրկվել էր և տեղափոխվել անվտանգ վայր։

Բաղդատի շրջանի Ներգեեթի գյուղում սողանքը է տեղի ունեցել ուշ գիշերին:

Հայերեն

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին