ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար Թրամփի մրցակից Նիկի Հեյլին լրացուցիչ պաշտպանություն է խնդրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ մրցակցող Նիկի Հեյլին հատուկ ծառայություններից պաշտպանություն է խնդրել՝ պատճառաբանելով սպառնալիքների աճը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News պարբերականը։

Հեյլին, որը նախկինում զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը, և Թրամփի դեմ հանրապետականների կողմից առաջադրվելու համար մրցակցող միակ թեկնածուն է մնում, The Wall Street Journal-ի հայտնել է, որ իր ընտրարշավը «բազմաթիվ խնդիրներ ունի»։

«Դա ինձ չի կանգնեցնի այն ամենից, ինչ պետք է անեմ», - ասել է նա։

Հարավային Կարոլինայում նախընտրական միջոցառումների ժամանակ Հեյլիին ուղեկցում են ինչպես անձնական անվտանգության աշխատողները, այնպես էլ տեղի իրավապահները։ Ըստ CBS News-ի՝ Այովա և Նյու Հեմփշիր նահանգներում քարոզարշավի ժամանակ նման ուժեղացված անվտանգություն չի եղել։

Անցյալ շաբաթ Նիկի Հեյլին լրագրողներին հայտնել էր, որ նախագահի պաշտոնի համար առաջադրվողների համար «սպառնալիքներն իրականություն են», և նշել էր, որ իր քարոզարշավի խումբն ուժեղացնում է անվտանգությունը։

Նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը ներկայացրած անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ նախկին նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին, X սոցիալական հարթակում գրել է․ «Հուսով եմ՝ նրանք Նիկի Հեյլիի անվտանգության մասին ավելի շատ են անհանգստանում, քան իմ։ Ես երեք անգամ խնդրել եմ (խմբ․՝ լրացուցիչ անվտանգություն), բայց մերժում ստացել։ Հաջողություն, Նիկի՛»։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։ Գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես ներկայացրել է իր թեկնածությունը Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելու համար։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ