Հասարակական

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 2024 թվականի փետրվարի 5-ի դրությամբ 56 է

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 2024 թվականի  փետրվարի 5-ի դրությամբ 56 է

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2024 թվականի փետրվարի 5-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 56 է:

Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 56 դեպքից 42-ը երեխա է, 14-ը՝ մեծահասակ: 8 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 41-ը:

Ըստ այղբյուրի՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

«Դեռևս կան տեղային բռնկումներ։ Ովքեր կարիք ունեն ստացիոնար բուժման, ստանում են այդ բուժումը։ Նրանց շրջապատողներն անպայման պատվաստվում են, քանի որ ոչ միայն կարմրուկի, այլ նաև մյուս վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու հաղթահարման գործիքը պատվաստումներն են»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Վերջին տարիներին Հայաստանում պատվաստումների ցուցանիշի որոշակի անկում է գրանցվել։ Ըստ Առողջապահության նախարարի՝ ցուցանիշի անկման հիմնական պատճառը հակապատվաստումային քարոզչությունն է։ Վիճակագրական տվյալներով՝ կարմրուկով վարակվում են ավելի շատ մանկահասակները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում