Միջազգային

Նիդեռլանդները պատրաստում է ևս վեց F-16 կործանիչներ Ուկրաինայի համար

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները պատրաստում է ևս վեց F-16 կործանիչներ Ուկրաինայի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդեռլանդները պատրաստում է ևս վեց F-16 ինքնաթիռ Ուկրաինայի համար, ուստի Կիևին տրամադրվելիք կործանիչների ընդհանուր թիվը կհասնի 24-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Նիդերլանդների թագավորության պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը։

«Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը ավելի վաղ խոստացել էր Ուկրաինային մատակարարել F-16 կործանիչներ»,- ասել է Օլոնգրենը։

Դեկտեմբերի վերջին Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկուն տեղեկացրել է իր որոշման մասին՝ առաջին տասնութ F-16 կործանիչներն Ուկրաինա առաքելու վերաբերյալ։ Հաագայում նշել են, որ ակնկալում են կործանիչները Կիև ուղարկել 2024 թվականին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում