Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին ԱՄՆ Կոնգրեսում F-16 կործանիչների գործարքի հետ կապված որոշում կլինի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է ԱՄՆ կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու գործարքի շուրջ ԱՄՆ Կոնգրեսում սպասվող որոշմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է թուրքական Ahaber կայքը:

Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի հետ գործարքի վերաբերյալ փաստաթղթերը Կոնգրես ներկայացնելուց հետո գործում է երկշաբաթյա սպասման շրջան:

«Հենց մենք խորհրդարանում հաստատեցինք Շվեդիայի վերաբերյալ օրենքը (ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը.- խմբ), ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ ուղարկեց Կոնգրեսին։ Փաստաթղթերը ԱՄՆ կոնգրես ներկայացնելուց հետո երկշաբաթյա սպասման շրջան կա։ Այնպես որ, ես վստահ եմ, որ մինչև հաջորդ շաբաթ օրը գործընթացը կավարտվի»,-ասել է Ֆիդանը:

Նա նաև նշել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև նախնական պայմանավորվածություն է եղել, որ F-16-երի հարցում քայլեր կձեռնարկվեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի լուծումից հետո։

Նախարարը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ վարչակազմը սովորաբար նման նամակներ և հարցումներ չի ուղարկում Կոնգրես, եթե դա նախապես համաձայնեցված չէ օրենսդիրների հետ։

Թուրքիան մի քանի տարի առաջ ԱՄՆ-ից պահանջել էր 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման կոմպլեկտներ իր ինքնաթիռների համար։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կոնգրեսի որոշ անդամներ կոչ էին արել նման մատակարարումները կապել Անկարայի քայլերի հետ, որոնք անհրաժեշտ են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Հայերեն

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին