Հասարակական

Երևանում 400 թեքահարթակներ կկառուցվեն

1 րոպեի ընթերցում

Երևանում 400 թեքահարթակներ կկառուցվեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 400 թեքահարթակների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման հայտն արդեն ներկայացվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի փետրվարի 5-ի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրել է Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ հավելելով, որ քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ տեխառաջադրանքում հաշվի են առնվել նախագծման անհրաժեշտ պայմաններն ու պահանջները։

«Նախատեսվում է թեքահարթակների մոտեցումներում, ինչպես նաև թեքություններում տեղակայել շոշափելի, դեղին գույնի համապատասխան սալիկներ տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող հետիոտների համար»,-մանրամասնել է Գեղամյանը՝ նշելով, որ թեքահարթակները նախատեսվում է երեսպատել բազալտե անհարթ սալիկներով։ Բացի այդ, ըստ տեղանքի, կիրականացվեն միակողմ, երկկողմ և եռակողմ մոտեցումներով տարբերակներ։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում