Գազայում հրադադարի շուրջ Փարիզում պատրաստված համաձայնագրի նախագիծը չի գոհացրել ՀԱՄԱՍ-ին. Al Mayadeen

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը համաձայն չէ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պայմաններին, որը մշակվել է Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Al Mayadeen-ի աղբյուրները հայտնել են, որ այն չի համապատասխանում պատերազմը դադարեցնելու՝ պաղեստինյան շարժման տեսլականին և կարող է թույլ տալ Իսրայելին շարունակել ռազմական գործողությունները:

Լրատվամիջոցը, հղում անելով աղբյուրների, նշել է, որ «Փարիզի համաձայնագիրը վերաբերում էր գերիների փոխանակմանը, սակայն ամբողջությամբ անտեսում էր զինադադարը և զորքերի դուրսբերումը Գազայից այն դեպքում, երբ դիմադրության ուժերն այդ հարցերն առանձնացնում են որպես հանգուցային»:

Ըստ Al-Mayadeen-ի տվյալների՝ համաձայնագրում չկա կետ, որը հաստատում է, որ հրադադարի ավարտից հետո զինադադար կլինի, և չկա ոչ մի տարածաշրջանային կամ միջազգային երաշխիք, որ Իսրայելը դրանից հետո չի վերսկսի ռազմական գործողությունները։

Al-Mayadeen-ին հայտնի է դարձել, որ մի քանի օրից Կահիրեում տեղի կունենա հանդիպում, որին կմասնակցեն մի քանի այլ երկրների ներկայացուցիչներ։ Այս հանդիպումը կներառի «խորը և համապարփակ քննարկում», որի արդյունքներին կծանոթանա ՀԱՄԱՍ-ը, և միայն դրանից հետո կտրվի վերջնական պատասխանը։

Փարիզի բանակցություններին մասնակցել են Եգիպտոսը, Կատարը, Իսրայելը և ԱՄՆ-ն։

ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 100-ից ավելի պատանդ, որոնց Իսրայելը ցանկանում է փուլ առ փուլ վերադարձնել հրադադարի ընթացքում։ 2023 թ․ նոյեմբերին կողմերի միջև հաստատվել էր 7-օրյա հրադադար, որի ընթացքում տեղի էր ունեցել պատանդների և Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալների փոխանակում։

Հայերեն العربية Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ