ԱՄՆ սենատը համաձայնեցրել է լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը՝ Ուկրաինային և Իսրայելին օգնության փաթեթներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սենատորները համաձայնեցրել են 118 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ ֆինանսավորման` երկար սպասված երկկուսակցական օրինագիծը, որում ներառված են Ուկրաինային, Իսրայելին օգնության և ԱՄՆ հարավային սահմանների ամրապնդմանն ուղղված միջոցների հատկացումը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի հրապարակումից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել օրինագծին և Կոնգրեսին խնդրել չձգձգել դրա ընդունումը։ Նախնական քվեարկությունն սպասվում է շաբաթվա կեսերին, բայց ըստ կանխատեսումների՝ օրինագիծը լուրջ դիմադրության կհանդիպի Ներկայացուցիչների պալատում, որտեղ մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին​: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն արդեն ասել է, որ խոստանում է արգելափակել այն:

Սենատորները լրացուցիչ ֆինանսավորման օրինագծի շուրջ չէին կարողանում համաձայնության գալ 2023 թ․ աշնանից: Հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնությունները կապված էին Մեքսիկայի հետ սահմանի ամրապնդման միջոցների և միգրացիոն քաղաքականության խստացման հետ։ Հանրապետականները պահանջում էին խստացնել Մեքսիկայի հետ սահմանի հսկողությունը՝ դա դարձնելով նախապայման Ուկրաինային ցանկացած լրացուցիչ օգնության քննարկման համար։

Լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 118 մլրդ դոլար։ Դրանից 60,06 միլիարդ դոլարը սենատորներն առաջարկում են ուղղել Ուկրաինային օգնությանը, 14,1 միլիարդը՝ Իսրայելին օգնությանը, 20,23 միլիարդը՝ Մեքսիկայի հետ սահմանի անվտանգության ապահովմանը, 4,83 միլիարդը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին օժանդակությանը, 2,44 միլիարդը՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը և 2,44 միլիարդը՝ Կարմիր ծովում գործողությունների օժանդակմանը:

Հայերեն English Русский

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Կորեայի Հանրապետությունից նավը Մեծ Բրիտանիա է ժամանել Հյուսիսային ծովային ճանապարհով