Միջազգային

Ֆինլանդիան դեռևս չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանը

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան դեռևս չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան դեռևս չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի կառավարության ղեկավար Պետերի Օրպոն։

«Մենք հասկանում ենք, որ արևելյան սահմանի հետևում կան մարդիկ, որոնց նպատակն է ապօրինի մուտք գործել Ֆինլանդիա: Պարզ է, որ մենք չենք կարող վերանայել սահմանը փակելու մեր որոշումը», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, Օրպոն նշել է, որ անհրաժեշտ է միջոցներ նախապատրաստել՝ կանխելու մարդկանց ապօրինի տեղաշարժը սահմանի փակ լինելու պայմաններում:

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը կայացրել էր անցած տարվա նոյեմբերի վերջին։ Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ նման որոշում են կայացնում փախստականների հոսքը կանխելու նպատակով։ Նրանք Ռուսաստանի մեղադրել էին փախստականներին դեպի Ֆինլանդիա ուղղորդելու մեջ։ Ռուսաստանը հերքել էր Ֆինլանդիայի մեղադրանքները։

2024 թվականի հունվարի 11-ին Ֆինլանդիան որոշեց մինչև փետրվարի 11-ը երկարաձգել Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը։

Սպասվում է, որ Ֆինլանդիայի ՆԳՆ-ն այդ հարցով նոր որոշում կկայացնի փետրվարի 8-ին կայանալիք կառավարության նիստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում