Ղրղզստանի և Չինաստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են Ղրղզստանի սեյսմոլոգները։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ այն վայրի մոտ, որտեղ հունվարի 23-ին տեղի էր ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ: Երկրակեղևի տատանումները՝ պայմանավորված աշխարհագրական մոտիկությամբ, զգացվել են նաև Ղրղզստանում: Էպիկենտրոնին ամենամոտ Ղրղզստանի Յշտիկ և Բեդել բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը տատանվել է 3-3,5-ի սահմաններում:

Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ հունվարի 23-ի գիշերը Չինաստանում՝ Ղրղզստանի հետ սահմանին մոտ հատվածում տեղի էր ունեցել 7 մագնիտուդով երկրաշարժ։ Առաջին ամենաուժեղ ցնցումից հետո մոտ տասը հետցնցումներ են եղել 3-ից 6 բալ ուժգնությամբ, իսկ հաջորդ օրերին այդ տարածքում գրանցվել են մոտ երեսուն ավելի զգայուն երկրաշարժեր՝ մինչև 5,9 մագնիտուդով:

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Ղրղզստանի տարածքում տեղի ունեցած ցնցումների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան