Միջազգային

Զախարովայի խոսքերի պատճառով ՌԴ դեսպանը կանչվել է Հարավային Կորեայի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Զախարովայի խոսքերի պատճառով ՌԴ դեսպանը կանչվել է Հարավային Կորեայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության իշխանությունները Սեուլում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Կորեական թերակղզում աճող լարվածության պատճառների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերի պատճառով։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է «ТАСС» գործակալությունը։

Տեղեկատվության համաձայն՝ դեսպանին փոխանցվել է բողոքի նոտա։

Ավելի վաղ Զախարովան ասել էր, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հռետորաբանությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ նպատակ ունի քողարկել երկրի ագրեսիվ պլանները Հյուսիսային Կորեայի նկատմամբ և այդ հռետորաբանությունը զազրելի է ԱՄՆ-ի հետ զորավարժություններին Սեուլի մասնակցության ֆոնին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում