Միջազգային

Բորելը Մերձավոր Արևելքում դեէսկալացիայի կոչ է արել Իրաքի և Սիրիայի տարածքներում ԱՄՆ-ի հարվածներից հետո

1 րոպեի ընթերցում

Բորելը Մերձավոր Արևելքում դեէսկալացիայի կոչ է արել Իրաքի և Սիրիայի տարածքներում ԱՄՆ-ի հարվածներից հետո

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի և Իրաքի տարածքներում Իրանի հետ կապված թիրախներին ԱՄՆ-ի հարվածներից հետո Եվրամիությունը Մերձավոր Արևելքում իրավիճակը գնահատում է կրիտիկական, մտավախություն ունի, որ այն դուրս կգա վերահսկողությունից և դեէսկալացիայի կոչ է անում ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք միշտ կրկնում ենք, որ Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը կարող է պայթել ցանկացած պահի։ Մենք բոլորին դեէսկալացիայի կոչ ենք անում, մենք կրիտիկական իրավիճակ ենք ապրում», - ասել է Բորելը:

Իր հերթին, ԵՄ-ում նախագահող Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն ասել է, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլորը խուսափեն հակամարտության ընդլայնումից։

ԱՄՆ զինուժը փետրվարի 2-ին ավիահարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում ավելի քան 85 թիրախների, որոնք կապված են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի և նրան աջակցող զինյալների հետ՝ ի պատասխան անցյալ շաբաթվա վերջին Հորդանանում տեղի ունեցած հարձակման, որի հետևանքով զոհվեցին ԱՄՆ 3 զինծառայողներ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում