Հանրապետությունում սպասվում է բավական տաք փետրվար. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում մինչև փետրվարի 4-ը հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, ինչպես նաև փետրվարի 6-ի առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, որոնք նախալեռնային, հովտային գոտիներում կլինեն ձնախառն անձրևի ու անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։

«Փետրվարի 4-ից սկսած մեր երկիր հարավից սկսում են ներթափանցել բավական տաք օդային հոսանքներ։ Փետրվարի 4-6-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ու ցերեկային ժամերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 12 աստիճանով։ Փետրվարի 7-ի ցերեկը Արարատյան դաշտում սպասվում է +12…+13, Երևանում ՝ +10… +12 աստիճան, Սյունիքում հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +16…+18 աստիճանի, առանձին հատվածներում չի բացառվում +20 աստիճան»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Հանրապետությունում փետրվարի 5-6-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է քամու ուժգնացում։ Փետրվարի 5-ի առանձին շրջաններում քամու արագությունը կլինի 20-25 մ/վ, փետրվարի 6-ին քամու արագությունը կհասնի գագաթնակետին՝ 35 մ/վ արագությամբ, մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում։ Փետրվարի 7-ից սկսած քամին կդադարի։

Ինչ վերաբերում է ընդհանուր փետրվար ամսվա եղանակակլիմայական կանխատեսումներին, ապա Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր 3-4 աստիճանով։ Տեղումների քանակը կլինի նորմայի մոտ։ Նրա գնահատմամբ՝ սպասվում է բավական տաք փետրվար։ Տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ առանձին օրերին ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կհասնի +6… +10-ի, իսկ Լոռու, Տավուշի հատվածում կհասնի +17… +20-ի, Արարատյան դաշտում՝ +15…+17-ի, Սյունիքի հովտային շրջաններում՝ +20…+23-ի, Սյունիքի նախալեռնային շրջաններում +14-ի, Երևանում՝ +14 …+16 աստիճանի։

Հայերեն Español Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres