Իրաքի «Հեզբոլլահ»-ը «պատրաստ է պատասխանել», եթե ԱՄՆ-ն վրեժ լուծի Հորդանանում հարձակման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը պատրաստ է «մեծ հեռահարության չհայտարարված զենքով» պատասխան հարված հասցնել ցանկացած ժամանակ և վայրում, եթե ԱՄՆ-ն փորձի վրեժ լուծել Հորդանանի ռազմակայանում իր երեք զինծառայողների զոհվելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Newsweek-ին հայտնել է խմբավորման ներկայացուցիչը:

«Քաթաիբ Հեզբոլլահ»-ը հաստատում է, որ պատրաստ է պատասխան տալ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում... Խմբավորումն ունի մեծ հեռահարության չհայտարարված զենք, և մենք կարող ենք հարված հասցնել Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմակայանի», - ասել է խմբավորման ներկայացուցիչը։

Ավելի վաղ Վաշինգտոնը խոստացել էր պատասխանել հունվարի 28-ին Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող իր ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի կիրառմամբ գրոհին, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ ավելի քան 40 ամերիկացի զինծառայող: Հունվարի 31-ին ԱՄՆ-ն հայտնել էր, որ Հորդանանում իր ռազմակայանի վրա գրոհի հետևում կանգնած է «Իրաքի իսլամական դիմադրություն» «հովանոցային» կազմակերպությունը, որի մեջ, ի թիվս այլոց, մտնում է իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այդ գործողությունները կարող են լինել «բազմամակարդակ, տեղի ունենալ փուլ առ փուլ և լինել շարունակական»:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres