Հասարակական

Երևանի քաղաքապետարանը միջազգային գործընկերների հետ կընդլայնի գործակցության ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը միջազգային գործընկերների հետ կընդլայնի գործակցության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Ասիական զարգացման բանկը համատեղ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետներ Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը քննարկել են ծրագրերի ընթացքն ու նախանշել առաջիկա անելիքները:

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմերի ներդրմանը, մետրոպոլիտենի վերակառուցմանն ու էներգաարդյունավետությանն ուղղված այլ ծրագրերին:

Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ նախանշվող ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու, ինչպես նաև տեխնիկական, խորհրդատվական ու ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում