ԱՀԿ ղեկավարը հայտարարել է Գազայում սովի աճող վտանգի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածի հիվանդանոցներում սովի սպառնալիքն օրեցօր ավելանում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ վկայակոչելով Գազայում ԱՀԿ աշխատակիցների զեկույցները։

Նա մանրամասնել է, որ կազմակերպության աշխատակիցները տեղից զեկուցում են բժշկական անձնակազմի և հիվանդների համար սննդի շարունակական նվազման մասին՝ հայտնելով, որ սնունդ ստանում են օրական միայն մեկ անգամ։

«Սովի վտանգը մեծ է, որն օրեցօր ավելանում է մշտական ​​ռազմական գործողությունների և մարդասիրական օգնության սահմանափակ հասանելիության պայմաններում», - ասել է Գեբրեյեսուսը։

ԱՀԿ-ի ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել այն մեծ դժվարությունների վրա, որոնք կազմակերպությունը բախվում է Գազայի առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու հարցում։

Ըստ նրա՝ հունվարի 30-ին ԱՀԿ-ի աշխատակիցները փորձել են սնունդ բերել «Նասեր» հիվանդանոցին, սակայն անցակետից 500 մետր հեռավորության վրա բեռնատարներից սնունդը վերցրել է ամբոխը, որը նույնպես սննդի խիստ կարիք ուներ։

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը