Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների խոսնակները քննարկել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Չեխիայի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ամփոփելով Չեխիայի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպման արդյունքները։

«Քննարկել ենք նաև մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, առևտրաշրջանառությունը, ինչպես նաև համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում։ Նաև տեղի է ունեցել իմ և Ադամովայի առանձնազրույցը, որի ընթացքում մենք նույնպես քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները և հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Գիտեք, որ մեր հյուրը այստեղից ուղևորվելու է հարևան երկիր։ Դրա հետ կապված նույնպես քննարկումներ ունեցանք։ Կրկին ուզում եմ ասել, որ ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջն այստեղ»,-նշեց Սիմոնյանը։

Հայերեն English ქართული Русский 中文

OpenAI-ի և Anthropic-ի գործադիր տնօրենները կանչվել են Ավստրալիայի Սենատ ԱԲ թեմայով լսումների

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը