Եմենի հութիները հայտնել են, որ պատրաստ են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ երկարատև առճակատման

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հութիները հայտարարել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ երկարատև հակամարտության պատրաստակամության մասին։ Հութիների պաշտպանության վարչության ղեկավար Մուհամմեդ Նասեր Աթիֆիի հայտարարության մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «EFE» -ն։

«Մենք պատրաստ ենք բռնակալ ուժերի հետ երկարատև առճակատման։ Մենք Կարմիր և Արաբական ծովերը կվերածենք հրե տարածության։ Միևնույն ժամանակ տարածաշրջանը անվտանգ կմնա միայն առևտրային նավերի համար, քանի դեռ նրանք չեն գնում դեպի Իսրայել և չեն պատկանում Իսրայելին, ԱՄՆ-ին կամ Մեծ Բրիտանիային», - ասել է Մուհամմեդ Նասեր Աթիֆին։

Նա նշել է, որ հութիների իշխանության վերին օղակները՝ քաղաքական և ռազմական, լավ ուսումնասիրել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ հակաքայլերը, և մասնավորապես այս պահին նրանք ռազմավարական դադար են վերցրել՝ ճիշտ ժամանակին պատասխան տալու համար։

Տարածաշրջանում լարվածության պատճառով խոշոր ծովային ընկերությունները փոխում են իրենց երթուղիները՝ շրջանցելով Եմենի ափերը: Այս ծովային ճանապարհով աշխարհը տեղափոխում է հացահատիկի 8%-ը, հեղուկ գազի 8%-ը և նավթի 12%-ը։

Հայերեն Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը