Նեթանյահուն ասել է, որ զորքերը Գազայից դուրս չի բերի, քանի դեռ Իսրայելը լիովին չի հաղթել ՀԱՄԱՍ-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով պատանդներին ազատելու ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին լուրերը, բացառել է զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից, քանի դեռ Իսրայելը լիովին չի հասել իր բոլոր նպատակների իրականացմանն ու լիարժեք հաղթանակին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես հայտարարություններ եմ լսում տարբեր գործարքների մասին, ուստի ուզում եմ հստակեցնել. մենք չենք ավարտի այս պատերազմը, քանի դեռ Իսրայելը չի հասել իր բոլոր նպատակների իրականացմանը: Սա նշանակում է վերացնել ՀԱՄԱՍ-ը, վերադարձնել մեր բոլոր առևանգվածներին և երաշխավորել, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելին: Մենք բանակը դուրս չենք բերի Գազայի հատվածից և չենք ազատի հազարավոր ահաբեկիչների: Դրանցից ոչ մեկը տեղի չի ունենա»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Հոկտեմբերի 7-ին Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակում, որմ իրականացրեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Դրանից հետո կազմակերպության մարտիկները մտան հարավային Իսրայելի սահմանային շրջաններ, որտեղ կրակ բացեցին ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև պատանդ վերցրին ավելի քան 200 իսրայելցիների։ Իսրայելում, ըստ իշխանությունների վերջին տվյալների, հակամարտության մեկնարկից ի վեր զոհվել է մոտ 1,2 հազար մարդ, այս թիվը ներառում է խաղաղ բնակիչներ, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ և բանվորներ, ինչպես նաև հաղորդվել է ավելի քան 5 հազար վիրավորի մասին։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսեցին «Երկաթե սրեր» գործողությունը։ 2023 թվականի հոկտեմբերի վերջին սկսվեց անկլավում իսրայելական գործողության ցամաքային փուլը։ Գազա քաղաքը շրջապատված էր իսրայելական ցամաքային զորքերով, և անկլավը փաստացի բաժանվեց հարավային և հյուսիսային մասերի: Պաղեստինյան կողմի տվյալներով՝ Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծության զոհերի թիվը գերազանցել է 26 հազարը, ավելի քան 65 հազար մարդ վիրավորվել է։

Հայերեն Русский

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը