Տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությունն Իրանի համար անընդունելի է. Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Օրբելի» վերլուծական կենտրոնում հունվարի 30-ին կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել են նաև հայկական փորձագիտական հանրության մի շարք ներկայացուցիչներ։ Իրանական պատվիրակության կազմում են եղել նաև ԻԻՀ Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Աբբաս Արաղչին և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Օրբելի» վերլուծական կենտրոնից, անդրադառնալով ԻրանիևՀայաստանի պատմական ու բարեկամական հարաբերություններին՝ ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին իր ելույթումընդգծել է այդ հարաբերություններն ընդլայնելու Իրանիիսլամականհանրապետության վճռականությունը։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է այս տարածաշրջանի բոլոր երկրների անկախությանը, ինքնիշխանությաննուտարածքային ամբողջականությանը, իսկաշխարհագրական սահմանների փոփոխություննԻրանի համար անընդունելի է։ Խարազին ընդգծել է նաև, որ իրանական կողմը աջակցում է ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Ըստ աղբյուրի՝ Քամալ Խարազին հաստատել է, որ Իրանը, որպես հյուսիս-հարավ և արևելք-արևմուտքհաղորդակցայինուղիներն իրարկապող առանցք, պատրաստ է իր տնտեսական և գիտական կարողություններըներդնելայս տարածաշրջանի զարգացման ու առաջընթացիգործում։

Նշվում է, որ հանդիպման վերջում նա պատասխանել է հայ փորձագետների հարցերին։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի