Մշակույթ

Անգլիայի ազգային բալետը մայիսին հանդես կգա Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Անգլիայի ազգային բալետը մայիսին հանդես կգա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ջանքերով տարածաշրջանում առաջին անգամ հանդես կգա Անգլիայի ազգային բալետը։ Հյուրընկալող երկիրը Հայասատանն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց՝ ելույթները նախատեսվում են մայիսի 10, 11-ին:

Արվեստասերները Անգլիայի ազգային բալետի կատարմամբ հնարավորություն կունենան վայելելու աշխարհահռչակ «Ժիզել» բալետային ներկայացումը Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ավելի վաղ Անգլիայի ազգային բալետի տնօրինության հրավերով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն այցելել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Մանչեսթեր քաղաքում Սարգսյանը ներկա էր եղել թատրոնի «Ժիզել» բալետային ներկայացման ցուցադրությանը:Հանրաճանաչ բալետմայստեր Աքրամ Խանի բեմադրական գլուխգործոց համարվող «Ժիզել»-ի երևանյան ցուցադրությունները կազմակերպելու նպատակով թատրոնի ղեկավարության հետ քննարկվել էին հյուրախաղեր կազմակերպելու հնարավորությունները, ժամկետները, ինչպես նաև թատրոնի՝ տարածաշրջան առաջին և բացառիկ հրավերի այլ մանրամասները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում