Հասարակական

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է վարչական շրջաններում թենիսի կորտեր կառուցել

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է վարչական շրջաններում թենիսի կորտեր կառուցել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի վարչական շրջանների տարածքներում թենիսի կորտերի կառուցման նպատակով համապատասխան տարածք տրամադրելու համար քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության կողմից շրջաբերական է առաքվել վարչական շրջանների ղեկավարներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի հունվարի 29-ի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրել է Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ հավելելով, որ Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններն արդեն ներկայացրել են հստակ տարածքներ։

«Մնացյալ մասով դեռևս ընթանում են քննարկումներ՝ տարածքի համապատասխան ընտրության ուղղությամբ։ Միաժամանակ հայտնում եմ, որ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում արդեն իսկ ընթանում են կորտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատվիրելու նպատակով մրցույթ հայտարարելու համար տեխնիկական առաջադրանքի կազմման աշխատանքներ»,-հավելել է Գեղամյանը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում