Միջազգային

ԱՄՆ-ն միջուկային զենք կտեղակայի Մեծ Բրիտանիայում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն միջուկային զենք կտեղակայի Մեծ Բրիտանիայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է 16 տարվա ընթացքում առաջին անգամ միջուկային զենք տեղակայել Մեծ Բրիտանիայում՝ Ռուսաստանի կողմից սպառնալիքի մեծացում նկատելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Պենտագոնի փաստաթղթերը:

Սաֆոլկի Լեյքենհիթ ռազմաօդային բազայում նոր օբյեկտի գնման պայմանագրերը հաստատում են, որ ԱՄՆ-ն մտադիր է ավիաբազայում տեղակայել միջուկային մարտագլխիկներ, որոնց հզորությունը երեք անգամ գերազանցում է Հիրոսիմայի վրա նետված ռումբի հզորությունը:

ԱՄՆ-ն միջուկային հրթիռները Մեծ Բրիտանիայից դուրս է բերել 2008 թվականին ՝ համարելով, որ Մոսկվայի կողմից սառը պատերազմի սպառնալիքը նվազել է:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում