72 թռիչքից հետո ՆԱՍԱ-ի  մարսագնաց ռոբոտ-ուղղաթիռը «վաստակած հանգստի» է գնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) տեխնիկական վնասվածքի պատճառով դադարեցրել է «Ինջենյուիթի» մարսագնաց ռոբոտ-ուղղաթիռի շահագործումը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ի հրապարակումից։

Ռոբոտ-ուղղաթիռը կառուցել էին 2021 թվականին` 30 օր տևած ցուցադրության և ընդամենը 5 կարճ թռիչքի համար, սակայն «Ինջենյուիթի»-ն գերազանցել է բոլոր սպասելիքները՝ Մարսում իրականացնելով 72 թռիչք։ Ռոբոտ-ուղղաթիռն այս ընթացքում թռել է 2 ժամ, 8 րոպե՝ անցելով 17 կմ տարածություն։

Այն առաջին ռոբոտ-ուղղաթիռն էր, որը հնարավոր էր կառավարել Երկրից։

«Ինջենյուիթի»-ն Կարմիր մոլորակի ամենամեծ խառնարաններից մեկում՝ Ջեզերոյում, վայրէջք էր կատարել 3 տարի առաջ՝ «Փերսևիրանս» մարսագնացին կցված։ Վերջինս Մարս էր ուղարկվել առանձին առաքելությամբ՝ Մարսի մակերևույթից նմուշներ հավաքելու և Երկիր ուղարկելու։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում