Ճապոնական մոդուլը հատուկ տեսախցիկի միջոցով լուսանկարել է Լուսնի մակերևույթի հանքանյութերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական SLIM առաջին լուսնային մոդուլը վայրէջքից անմիջապես հետո կարողացել է հատուկ սպեկտրադիտական տեսախցիկի միջոցով լուսանկարել Լուսնի մակերևույթի հանքանյութերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի Օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA)։

Տեսախցիկը լուսանկարել է 15 րոպե, որից հետո նրա աշխատանքը դադարեցվել է, քանի որ սարքի արևային մարտկոցները չեն աշխատում, և այն էներգիա է ստանում ներկառուցված մարտկոցից։ Արդյունքում արվել է 257 լուսանկար՝ նախատեսված 333-ի փոխարեն։

Ճապոնիան դարձել է աշխարհում հինգերորդ երկիրը, որի մոդուլը վայրէջք է կատարել Երկրի բնական արբանյակի վրա: Նախկինում դա հաջողվել է Խորհրդային Միությանը, ԱՄՆ-ին, Չինաստանին և Հնդկաստանին։ Մոդուլը վայրէջք է կատարել հունվարի 20-ին: Այսպիսով JAXA-ի մասնագետները կատարել են առաջադրված խնդիրը. իրականացնել գերճշգրիտ վայրէջք առաջադրված նպատակակետից 100 մետրից ոչ ավելի շառավղով։

SLIM-ը հանդերձված է հատուկ խցիկով, որը թույլ է տալիս չափել երկաթի և այլ տարրերի պարունակությունը Լուսնի մակերևույթի ապարներում:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում