Գերմանիայի կառավարությունը ԵՄ-ից դուրս գալը սպառնալիք է անվանել երկրի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի դուրս գալը Եվրամիությունից սպառնալիք կհանդիսանա ժողովրդավարության համար, և այդ գաղափարի բոլոր կողմնակիցները պետք է նայեն Մեծ Բրիտանիայի պարագայում Brexit-ից հետո առաջացած հետևանքներին: ԻՆչպես տեղեկացնում է «Ամենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

Նա մեկնաբանել է «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ալիսա Վայդելի հայտարարությունը ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին, եթե իր ղեկավարած քաղաքական ուժը գա իշխանության։

«Եվրոպական երկրները պետք է միասին լինեն, իսկ Գերմանիայի դուրս գալը սպառնալիք կդառնա ժողովրդավարության համար։ Ես խորհուրդ կտայի բոլորին, ովքեր ունեն նմանատիպ մտքեր, թող հարցնեն, թե հատկապես Մեծ Բրիտանիայում հիմա ինչ իրավիճակ է առաջացել»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ մատնանշելով Եվրամիությունից դուրս գալու բացասական հետևանքները հենց Գերմանիայի համար։

Ավելի վաղ Ալիսա Վայդելը Brexit-ն իր երկրի համար որակել էր որպես հարմար մոդել և հանդես էր եկել Գերմանիայում Եվրամիությունից դուրս գալու հանրաքվե անցկացնելոսւ օգտին։ Նա նշել էր, որ եթե կուսակցությունը մտնի կառավարություն, Գերմանիան էական փոփոխություններ կառաջարկի ԵՄ կառույցներին։

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար