Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իլ-76-ի կործանման հարցով հրատապ նիստ հրավիրելու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ նիստ հրավիրելու Բելգորոդի շրջանում ԻԼ-76 ինքնաթիռի կործանման հարցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը հույս ունի, որ Ֆրանսիայի նախագահությունը չի հետեւի Բրիտանիայի օրինակին, երբ վերջինս իր նախագահության ժամանակ 2022 թվականի ապրիլին մերժել էր ռուսական կողմի մեկ այլ առաջարկ, եւ հրատապ նիստ կհրավիրի։ Լավրովը նաև ընդգծել է, որ Ուկրաինան Ռուսաստանի կողմից հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կարող է պատմել, թե ինչպես է տեղի ունեցել ԻԼ-76-ի կործանումը։

Առավոտյան Բելգորոդի շրջանում կործանվել է ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը, որում եղել են 65 ուկրաինացի զինվորականներ, ինչպես նաև անձնակազմի վեց անդամներ և երեք ուղեկցող անձինք։ Զինվորականները տեղափոխվում էին փոխանակման նպատակով։ Տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ բոլոր ուղեւորները մահացել են։ Ռուսական կողմն ինքնաթիռի կործանման համար մեղադրում է Ուկրաինայի զինված ուժերին։

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան