ԱՄՆ Սենատի հանձնաժողովը պաշտպանել է Ռուսաստանի ակտիվները Կիևին փոխանցելու մասին օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտպանել է օրինագիծը, որը նախատեսում է Վաշինգտոնի կողմից բռնագրավված ռուսական ակտիվների փոխանցումը Ուկրաինային։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։

«Այո, նախագիծն ընդունվեց, 20 օրենսդիրներ կողմ քվեարկեցին, դեմ է արտահայտվել մեկ սենատոր», - հայտնել է հանձնաժողովի ներկայացուցիչը։

Փաստաթղթի տեքստում խոսվում է Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին՝ օգտագործելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկից բռնագրավված ակտիվները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության այլ ակտիվները:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի ակտիվները բռնագրավելու և փոխանցելու ցանկացած ջանք պետք է իրականացվի միջազգային դաշնակիցների և գործընկերների հետ՝ որպես համակարգված բազմակողմ գործողությունների մաս, ներառյալ G7 երկրների, Եվրամիության, Ավստրալիայի և այլ երկրների հետ, որտեղ Ռուսաստանի ակտիվներ են գտնվում: Այժմ օրինագիծը պետք է ընդունվի Սենատի, իսկ հետո Ներկայացուցիչների պալատի կողմից, որի դեպքում այն ​​կանցնի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության համար:

Հայերեն فارسی Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները