Գազայի հատվածում զոհվել են ՄԱԿ-ի ինը աշխատակիցներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինը մարդ զոհվել է, ևս 75-ը վիրավորվել Գազայի հարավային հատվածում՝ Խան Յունիսում գտնվող ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության շենքի հրետակոծությունից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է գործակալության տնօրեն Թոմաս Ուայթը։

«Խան Յունիսի ուսումնական կենտրոնի վրա կատարված հարձակման ժամանակ երկու տանկային արկերով հարվածել են շենքին, որտեղ գտնվում է 800 մարդ։ Կա 9 զոհ և 75 վիրավոր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները փորձում են հասնել կենտրոն։ Երթուղին, որի երկու եզրերը քողարկված են հողե պարսպով, համաձայնեցվել է իսրայելական բանակի հետ»,- հայտնել է Ուայթը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության տնօրենը հայտնել էր, որ ևս մեկ հարված էր հասցվել Խան Յունիսում գտնվող կենտրոնին, որտեղ 10 հազար տեղահանվածներ են ապաստանել։

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները