Միջազգային

Օրբանը հավաստիացրել է Սթոլթենբերգին, որ կոչ կանի Հունգարիայի խորհրդարանին հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

2 րոպեի ընթերցում

Օրբանը հավաստիացրել է Սթոլթենբերգին, որ կոչ կանի Հունգարիայի խորհրդարանին հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի կառավարությունն աջակցում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն և երկրի խորհրդարանին կոչ է անում առաջին իսկ հնարավորության դեպքում վավերացնել համաձայնագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ: Ես հաստատեցի, որ Հունգարիայի կառավարությունն աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին ու նաև ընդգծեցի, որ մենք կշարունակենք կոչ անել Հունգարիայի Պետական ​​ժողովին քվեարկել Շվեդիայի անդամակցության օգտին և առաջին իսկ հնարավորության դեպքում ամբողջականորեն վավերացնել այդ համաձայնագիրը»,- հայտնել է Օրբանը։

Հունգարիայի կառավարությունը 2022 թվականի ամռանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծ էր ներկայացրել խորհրդարան, սակայն պատգամավորները այն չհաստատեցին՝ Հունգարիայի հասցեին շվեդ քաղաքական գործիչների ոչ բարեկամական հայտարարությունների պատճառով։ Փաստաթուղթը քննարկվել էր հանձնաժողովներում և պաշտոնապես ընդգրկվել խորհրդարանի 2023 թվականի աշխատանքային ծրագրում։ Այն կընդգրկվի նաև 2024 թվականի գարնանային նստաշրջանի օրակարգում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում