Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ֆինլանդիայի հետ սահմանային գործընկերությանն առնչվող համաձայնագրի խզման մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ֆինլանդիայի հետ սահմանային գործընկերությանն առնչվող համաձայնագրի խզման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի և Ֆինլանդիայի կառավարությունների միջև միջսահմանային համագործակցության խթանմանն առնչվող համաձայնագրի դադարեցման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

«2024 թվականի հունվարի 24-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջև միջսահմանային համագործակցությունը խթանելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Հելսինկիում 2012 թվականի ապրիլի 13-ին, դադարեցվել է»,- ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նախորդ տարվա հոկտեմբերին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Անտի Հելանտերային նոտա էր փոխանցել Մոսկվայի և Հելսինկիի միջև միջսահմանային համագործակցության խթանմանն առնչվող համաձայնագրի դադարեցման մասին։ Որոշումը կայացվել է Ռուսաստանի նկատմամբ Ֆինլանդիայի «առճակատման տանող գործողությունների» պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում