Միջազգային

Լեհաստանի կառավարությունը խորհրդարան կներկայացնի հղիության արհեստական ընդհատման օրինականացման նախագիծը

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի կառավարությունը խորհրդարան կներկայացնի հղիության արհեստական ընդհատման օրինականացման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի կառավարությունը խորհրդարան կներկայացնի հղիության արհեստական ​​ընդհատման օրինականացման նախագիծ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է վարչապետ Դոնալդ Տուսկը։

Լեհաստանում հղիության արհեստական ​​ընդհատումն արգելված է 1993 թվականից։ Բացառություն են կազմում միայն այն իրավիճակները, երբ հղի կնոջ կյանքին վտանգ է սպառնում, ինչպես նաև այն դեպքերը, երբ հղիությունը տեղի է ունենում բռնաբարության հետևանքով։

«Ինչպես գիտեք, հղիության արհեստական ընդհատումն այն թեմաներից է, որտեղ կոալիցիայում մենք տարբեր տեսակետներ ունենք: Մենք պատրաստ ենք առաջիկա ժամերին Սեյմին ներկայացնել մինչև 12-րդ շաբաթն ընդգրկող հղիության անվտանգ և օրինական ընդհատման մասին նախագիծը», - ասել է Տուսկը:

Սակայն, ըստ նախնական գնահատականների, այս օրենքի նախագիծն ընդունվելու քիչ հնարավորություններ ունի։ Բուն Սեյմում ոչ միայն ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցությունը, այլև իշխող կոալիցիայի մաս կազմող «Երրորդ ուղի» ասոցիացիան դեմ է հղիության արհեստական ընդհատման օրինականացմանը։ Եթե ​​անգամ օրենքն ընդունվի խորհրդարանի կողմից, այն պետք է ստորագրի նախագահ Անջեյ Դուդան, ով նույնպես այդ օրինագծի դեմ պայքարող ակտիվիստներից է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում