Մահացել է Boney M-ի հիմնադիր Ֆրանկ Ֆարիանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 83-րդ տարում մահացել է երաժիշտ, կոմպոզիտոր, Boney M. խմբի ստեղծող ֆրանկ Ֆարիանը (իսկական անունը՝ Ֆրանց Ռոյթեր): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ֆարիանը մահացել է Մայամիի իր տանը։

1961 թվականին Ֆարիանը ստեղծեց Frankie Farian und die Schatten խումբը, որի հետ ելույթ էր ունենում տեղական ռեստորաններում և պարային ակումբներում։ Ֆարիանը հայտնի է դարձել 1964 թվականին, երբ խումբը Համբուրգում մասնակցում էր միջազգային ռոք փառատոնի։ 1968 թվականին նա սկսել է մենակատարի կարիերան։

Սակայն 1970-ականների կեսերից նրա կարիերան աստիճանաբար մարեց, և Ֆարիանը սկսեց փոփ երաժշտությամբ զբաղվել։ Նա հեղինակ է Boney M.-ի այնպիսի հիթերի, ինչպիսիք են Rasputin-ը և Daddy Cool-ը: Բացի այդ, Ֆարիանը հիմնել է մի քանի այլ փոփ նախագծեր, այդ թվում՝ Eruption, Precious Wilson, Far Corporation, Milli Vanilli, La Bouche։

Ֆարիանը համարվում էր 1970-ականների և 1980-ականների միջազգային ամենահաջողակ գերմանացի պրոդյուսերը: Նրա ձայնագրությունները վաճառվել են ավելի քան 800 միլիոն օրինակով։

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի