Միջազգային

Ստոլտենբերգը ՌԴ-ի կողմից անմիջական սպառնալիք չի տեսնում ՆԱՏՕ-ի երկրների համար

1 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգը ՌԴ-ի կողմից անմիջական սպառնալիք չի տեսնում ՆԱՏՕ-ի երկրների համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ուղղակի սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, դաշինքն անում է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Մոսկվան ճիշտ պատկերացում ունենա իր մարտունակության աստիճանի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերի հայտարարությունը:

«Մենք ՆԱՏՕ-ի որևէ դաշնակցի համար ուղղակի սպառնալիք չենք տեսնում։ Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է անում Ռուսաստանը», - ասել Է Ստոլտենբերգը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք կարծում է, որ Ռուսաստանը առաջիկա տասնամյակում կարող է մտնել որևէ եվրոպական պետության մայրաքաղաք, մասնավորապես ՝ Բալթյան երկրներում:

Նա հավելել է, որ դաշինքն ուժեղացնում է ներկայությունն իր արևելյան մասում, ավելացնում ներդրումները պաշտպանության ոլորտում, անցկացնում է վարժանքներ, ներառյալ առաջիկա զորավարժությունները:

«Քանի դեռ մենք դա անում ենք, ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակումներ չեն լինի», - ընդգծել Է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում