ԵՄ առաքելության ղեկավարը և ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը դիտարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայ ադրբեջանական սահմանին պարեկության ընթացքում ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։

«Չնայած եղանակային պայմաններին՝ առաքելությունը շարունակում է տեղանքի պարեկությունը»,- ասված է գրառման մեջ։

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe