ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայ ադրբեջանական սահմանին պարեկության ընթացքում ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։
«Չնայած եղանակային պայմաններին՝ առաքելությունը շարունակում է տեղանքի պարեկությունը»,- ասված է գրառման մեջ։