Միջազգային

Հունաստանի նախկին պետնախարարն ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ

1 րոպեի ընթերցում

Հունաստանի նախկին պետնախարարն ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի նախկին պետնախարար Թեդորոս Ռուսոպուլոսն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵԽԽՎ X–ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրի համաձայն՝ Ռուսոպուլոսը ԵԽԽՎ 35–րդ նախագահն է 1949 թվականից ի վեր և Հունաստանի առաջին քաղաքացին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։ Նա ԵԽԽՎ նախագահ է ընտրվել մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում