Միջազգային

Չինաստանում սողանքը 8 մարդու կյանք է խլել, տասնյակ մարդիկ անհետ կորած են

1 րոպեի ընթերցում

Չինաստանում սողանքը 8 մարդու կյանք է խլել, տասնյակ մարդիկ անհետ կորած են

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Յուննան նահանգում տեղի ունեցած սողանքի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհետ կորած են զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Չժաոտուն քաղաքում՝ տեղի ժամանակով ժամը 05։51-ին, երբ շատերը քնած են եղել։ 47 մարդ մնացել է սողանքի տակ։ Ավելի քան 500 մարդ տարհանվել է։ Դեպքի վայր է ուղարկվել գրեթե 1000 փրկարար։

Սողանքի պատճառն առայժմ հայտնի չէ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում