Միջազգային

Դեսանտիսը հրաժարվել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից՝ իր աջակցությունը հայտնելով Թրամփին

1 րոպեի ընթերցում

Դեսանտիսը հրաժարվել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից՝ իր աջակցությունը հայտնելով Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, որը Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է ընտրարշավն ավարտելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դեսանտիսը հայտարարել է X սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում։

Ռոն Դեսանտիսը նաև իր աջակցությունն է հայտնել Դոնալդ Թրամփին։ Նահանգապետն անցյալ շաբաթ Այովա նահանգում տեղի ունեցած ներկուսակցական ընտրություններում գրավել էր երկրորդ տեղը՝ մեծ տարբերությամբ զիջելով Թրամփին։

Դեսանտիսը տեսանյութում ասում է, որ չնայած որոշ հարցերում համաձայն չի եղել Դոնալդ Թրամփի հետ, այնուամենայնիվ, «նա գերազանցում է ներկայիս նախագահ Ջո Բայդենին»։

Այսպիսով, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին ընտրություններում առաջադրվելու համար Թրամփի դեմ պայքարող միակ թեկնածուն է մնում:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թ․ նոյեմբերի 5-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում