Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված Հայաստանի դեսպանները, նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Վիեննայում հունվարի 20-21-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթին հաջորդել է Հարավային Կովկասում առկա իրավիճակի, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, խաղաղության օրակարգի, մարտահրավերների, նաև Հայաստանի երկկողմ ու բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների քննարկումը։ Քննարկման մասնակիցները միջազգային և տարածաշրջանային թեմաների վերաբերյալ կարծիքներ են փոխանակել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում