Միջազգային

Նեթանյահուն մերժել է իսրայելցի գերիներին վերադարձնելու՝ ՀԱՄԱՍ-ի առաջարկած պայմանները

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն մերժել է իսրայելցի գերիներին վերադարձնելու՝ ՀԱՄԱՍ-ի առաջարկած պայմանները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջադրած պայմանները, որոնցով առաջարկվում էր վերջ դնել պատերազմին և ազատել իսրայելցի պատանդներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ այդ պայմանների՝ Իսրայելը պետք է լիովին դուրս գար Գազայի հատվածից և անկլավի վերահսկողությունը թողներ ՀԱՄԱՍ-ին։

«Մեր պատանդների ազատ արձակման դիմաց ՀԱՄԱՍ-ը պահանջում է պատերազմի ավարտ, մեր ուժերի դուրսբերում Գազայից, բոլոր մարդասպանների և բռնաբարողների ազատ արձակում», - ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ մերժում է այդ պայմանները։

ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներից մեկը Reuters գործակալությանը հայտնել է, որ Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելուց Նեթանյահուի հրաժարվելը «նշանակում է, որ գերիների վերադարձի ոչ մի շանս չկա»։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ ԱՄՆ-ի, Կատարի-ի և Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության ընթացքում նոյեմբերի վերջին ավելի քան 100 պատանդ վերադարձվել էր, որի դիմաց Իսրայելն ազատ էր արձակել իր մոտ բանտարկված 240 պաղեստինցիների։

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, հասել է 25 000-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում