Հատուկ նախագծեր

Podcast-Հարց բժշկին. Խաղի տևողությունն ու տեսակը կարող է հուշել երեխայի մոտ զարգացման հետ կապված մի շարք խնդիրների մասին

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. Խաղի տևողությունն ու տեսակը կարող է հուշել երեխայի մոտ զարգացման հետ կապված մի շարք խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների զարգացումը, շրջապատի ընկալումն ու սովորելու կարողությունը սկսվում է խաղից։ Կարելի է ասել՝ մանկությունը բաղկացած է բազմաթիվ փուլային խաղերից։

Խաղերը ոչ միայն զվարճանքի աղբյուր են երեխաների համար, այլ առաջին և կարևոր դպրոցը, որը զարգացնում է բազմաթիվ հմտություններ նրանց մոտ։ Երեխաները բացահայտում են աշխարհը, ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ խաղերի միջոցով։ Դրանք նպաստում են երեխաների ճանաչողական, զգացմունքային, սոցիալական և ֆիզիկական զարգացմանը: Երեխաների զարգացման մեջ խաղի կարևորության ըմբռնումը կարևոր է այսօրվա արագ զարգացող աշխարհում, ճիշտ խաղեր խաղալով երեխաները կարող են ձեռք բերել մի շարք հմտություններ, որոնք իրենց կօգնեն ամբողջ կյանքի ընթացքում:

Խաղի կարևորության, դերի և խաղի միջոցով երեխայի զարգացման մակարդակը հասկանալու կարևոր թեմայի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Աննա Բալայանի հետ։

MXO_1802.jpg (879 KB)

«Խաղը կարող է հուշել երեխայի մոտ զարգացման հետ կապված մի շարք խնդիրների մասին։ Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն իրենց երեխայի խաղի տևողությանը, տեսակին, ձևին»,-ասում է բժիշկ Բալայանը։

Բժիշկը խորհուրդ տվեց ծնողներին թույլ տալ, որ երեխան խաղա այնպես, ինչպես նա է ուզում, քանի որ շատ հաճախ խաղի հմտությունները կամ խաղը ձևավորվում է կրկնօրինակման միջոցով, ինչը երեխաները հիմնականում վերցնում են ծնողներից։

«Օրինակ՝ ունենք երեք տարեկան աղջիկ երեխա, ով փորձում է հագնել երկարաճիտ կոշիկ, այստեղ ծնողը պետք է հասկանա, որ երեխան չի ցանկանում քայլել կամ ինչ-որ տեղ գնալ այդ կոշիկով, այլ միայն ուզում է հասկանալ՝ արդյո՞ք նա կարող է այն հագնել, քանի որ ամեն օր նա տեսնում է, թե մայրիկը ինչպես է այն հմտորեն հագնում։ Նման պարագաներում արգելելով երեխային անել այդ գործողությունները, մենք փչացնում ենք նրանց խաղը»,-նշեց մասնագետը։

Երեխայի ճիշտ զարգացման, խաղի դերի և նշանակության մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում