Միջազգային

Դոնեցկի շուկայի գնդակոծությունն առնվազն 27 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Դոնեցկի շուկայի գնդակոծությունն առնվազն 27 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դոնեցկի արևմուտքում գտնվող շուկայի գնդակոծման հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, 25 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածը հասցրել են 152 և 155 տրամաչափի հրետանային արկերով։

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրավորներից շատերի վիճակը ծանր է։ Վնասվել է նաև 8 շենք, այդ թվում՝ առևտրի կենտրոն և 2 բազմաբնակարան շենք։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հունվարի 22-ին սգո օր է հայտարարվել։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը ներկա է գտնվելու Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերին, մտադիր է քննարկման դնել Դոնեցկի շուկայի գնդակոծության թեման։ Հարվածը դատապարտել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նշելով, որ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքի դեմ հարձակումներն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում