Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները շատ թե քիչ ակտիվ են. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները շատ թե քիչ ակտիվ են. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները հիմա շատ թե քիչ ակտիվ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից:

«Այս ընթացքում ամենատարբեր դրվագներ են եղել՝ միջնորդավորված և ուղղակի շփումներում: Հիմա ըստ էության շատ թե քիչ ակտիվ են Հայաստանի և Ադբեջանի միջև ուղղակի շփումները: Հիմնականում աշխատանքային կապուղիներ կան աշխատելու մասնավորապես իմ աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև»,-ասել է վարչապետը:

Այդ կապուղիներով դեկտեմբերի 7-ին ընդունվել է համատեղ հայտարարությունը, որի արդյունքում Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 32 գերի:

«Աշխատանքային թեման խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն է»,-նշել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի, Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են խաղաղության պայմանագրի տեքստի վրա ու հաջորդաբար իրար ուղարկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում