Ճապոնիայում ուժեղ երկրաշարժից հետո ավերված տների թիվն աճել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում հունվարի 1-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով մասնակի վնասված կամ ամբողջությամբ ավերված տների թիվը գերազանցում է 31, 5 հազարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է «Kyodo» գործակալությունը՝ վկայակոչելով պրեֆեկտուրայի վարչակազմի ամփոփ տվյալները։

Վնասված կառույցների մեծ մասը Նանաո և Նոտո բնակավայրերում են, վնասված տների ընդհանուր թիվը 31 670 է։

Վերջին տվյալներով՝ 7, 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 232 մարդ, 22-ի հետ կապ հաստատել հնարավոր չէ։ Առնվազն 10 հազար 61 մարդ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ 359 տարհանման կենտրոնում մնում է 13, 9 հազար մարդ։ Իշիկավա պրեֆեկտուրայում ավելի քան 6, 9 հազար տնային տնտեսություններ մնում են առանց էլեկտրականության։ Աղետի վայրում աշխատում են 7 հազար ինքնապաշտպանական ուժեր։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին