Միջազգային

Հունաստանի վարչապետի նստավայրում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Հունաստանի վարչապետի նստավայրում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետի նստավայրում՝ «Մաքսիմա» պալատում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է, վնասը զգալի չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Հունաստանի կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը։

«Առավոտյան հրդեհ է բռնկվել վարչապետի նստավայրի առաջին հարկում գտնվող հարակից պահեստում, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 24 հրշեջ։ Հրդեհն արագ տեղայնացվել է՝ պատճառելով միայն թեթև նյութական վնաս»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Դեպքը հետաքննվում է իրավասու քննչական բաժնում։

Հունաստանի վարչապետի նստավայրը գտնվում է Աթենքի հենց կենտրոնում՝ Հիրոդու Ատիկիս փողոցում։ Դրանից ոչ հեռու գործում է հրշեջ կայան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում